Ջիվան Գասպարյանը, Ռաֆայել Քոթանջյանը և այլք պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Armenpress 17:08, 21 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, մշակույթի, թատերական արվեստի բնագավառներում, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար մի խումբ գործիչներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շքանշանով պարգևատրվել են դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am