Երկրի ղեկավարությունը «Եռաբլուր»-ում հարգեց Հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հիշատակը

Armenpress 10:55, 21 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Եռաբլուր»-ին այցելել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, օրենսդիր և գործադիր մարմինների այլ ներկայացուցիչներ:

Քաղաքական և հոգևոր առաջնորդները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, այնուհետ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը ծաղկեպսակ դրեց արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am