Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 152-րդ թատերաշրջանը բացումը կազդարարի Վեբերի «Առնետները» ներկայացմամբ

Armenpress 20:53, 20 Սեպտեմբեր, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 152-րդ թատերաշրջանը բացումը կազդարարի սեպտեմբերի 23-ին՝ Վեբերի «Առնետները» ներկայացմամբ: Այս մասին սեպտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրին թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը և տնօրեն Տիգրան Վիրաբյանը: Թատերաշրջանի բացման հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ը կկարևորվի առաջնախաղով՝ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հենքով բեմադրված «Տերն ու ծառան» երաժշտական հեքիաթ-ներկայացումը: Այն որ պատմություն ունեցող մշակութային այս օջախի համար նախորդ թատերաշրջանը բեղուն էր՝ վստահեցրեց թատրոնի տնօրենը, սակայն փաստելով նաև», որ այս թատերաշրջանը ևս ակտիվ կլինի: Մինչև տարեվերջ թատրոնի խաղացանկը կհամալրվի ևս երեք առաջնախաղերով: Աճեմյանցիները պատրաստվում են ներկայացումներով հանդես գալ մայրաքաղաքի թատրոններում:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am