ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է խաղաղապահ առաքելությունների բարեփոխմանն առնչվող բանաձև

Armenpress 20:45, 20 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին խաղաղապահ գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները:

Փաստաթղթում շեշտվում է խաղաղապահ առաքելությունների առավել մանրամասն ծրագրման անհրաժեշտությունը: Այս բարեփոխումներն ընդգրկված են գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից մշակված ՄԱԿ-ի ընդհանուր բարեփոխումների ծրագրի շրջանակներում:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ բարեփոխումներն ուղղված են խաղաղապահ առաքելությունների և քաղաքական կարգավորման ռազմավարությունների միջև կապը ամրապնդելուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am