Արկադի Անդրեասյանը որակազրկվել է 2 տարով

Armenpress 17:39, 20 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է Արկադի Անդրեասյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղին «Արարատ» թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրիասյանի հեռացման, ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով: Ինչպես նաև «Արարատ»-ին գրանցվել տեխնիկական պարտություն, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել է 250000 դրամով:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրում «Արարատ»-ը մրցում էր «Գանձասար-Կապան»-ի հետ: Հանդիպման վերջնամասում խաղի գլխավոր մրցավարը հեռացրեց Արկադի Անդրեասյանին, սակայն վերջինս հրաժարվում էր լքել մարզադաշտը և վիրավորում էր մրցավարին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am