Թուրքիան բանակցություններ Է սկսել Ֆրանսիայից եւ Իտալիայից ՀՕՊ համակարգերի գնման շուրջը. Ստոլտենբերգ

Armenpress 12:11, 20 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Ռուսաստանից C-400 համալիրների ձեռքբերումից հետո բանակցություններ Է սկսել Ֆրանսիայից եւ Իտալիայից համանման սպառազինությունների գնման շուրջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, AP գործակալության՝ սեպտեմբերի 19-ին հրապարակված հարցազրույցում հայտնել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը ժամանել Է Նյու Յորք, որտեղ տեղի Է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը:

Ստոլտենբերգի խոսքով՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան ինքը հանդիպել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որն իրեն հայտնել Է Eurosam իտալա-ֆրանսիական կոնցեռնի արտադրության SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջը Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ բանակցություններ սկսելու մասին: «Տեսնենք՝ ինչ կլինի այդ բանակցությունների արդյունքը, հուսանք, որ դրանք որեւիցե բանի կհանգեցնեն»,- նշել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am