Քամբերբեթչը մեկնաբանել Է «Շեռլոքինա» սերիալ նկարահանելու գաղափարը

Armenpress 13:54, 19 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, որը կատարել Է գլխավոր դերը BBC-ի «Շեռլոք» սերիալում, պատասխանել Է շոուի կանացի տարբերակ նկարահանելու առաջարկությանը: Նրա խոսքը սեպտեմբերի 18-ին փոխանցել Է Radio Times-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչու՞ ոչ: Ինձ համար միեւնույն Է»,- ասել Է նա: Դերասանը հավելել Է, որ այն դեպքում, եթե նման ծրագիրն իրագործվի, գլխավոր հերոսուհուն կարելի կլինի կոչել Շեռլոքինա: Ավելի վաղ՝ հուլիսին, հայտնի Է դարձել, որ «Դոկտոր Ով» բրիտանական գիտաֆանտաստիկ սերիալում գլխավոր դերն առաջին անգամ կկատարի կին՝ Ջոդի Ուիթաքերը:

Փետրվարին BBC ընկերությունը քվերակություն Է անցկացրել հեռուստաալիքի սերիալներից ամենահանրաճանաչ գործող անձի կոչման համար: Առաջատարն Է դարձել Շեռլոք Հոլմսը, որի դերը կատարել Է Քամբերբեթչը: «Շեռլոքի» պրեմիերան կայացել Է 2010 թվականին: Ընդամենը նիարահանվել Է չորս եթերաշրջան եւ հատուկ թողարկում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am