Դոնալդ Թրամփ-կրտսերը հրաժարվել Է Գաղտնի ծառայության մշտական պահպանությունից

Armenpress 13:52, 19 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, որոշել Է հրաժարվել Գաղտնի ծառայության շուրջօրյա պահպանությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցչի: Հրատարակության տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի նախագահի ավագ որդու պահպանությունը հանվել Է դեռ անցած շաբաթ:

«Ըստ հաղորդագրությունների, Թրամփ-կրտսերն հույս ունի ավելի մեծ անձնական տարածություն ունենալ, քան այն ժամանակ, երբ գտնվում Էր մի շարք գործակալների պահպանության ներքո, որոնք նրան հետեւում Էին ամենուրեք»,-գրում Է հրատարակությունը:

Առայժմ հայտնի չԷ, թե պահպանության ներքո կմնան արդյոք Թրամփ-կրտսերի կինն ու հինգ զավակները:

Մինչդեռ, Գաղտնի ծառայության պահպանությունից Միացյալ Նահանգների նախագահի որդու հրաժարվելու պաշտոնական հաստատում չկա: Սպիտակ տանը ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am