Թուրքիան Իրաքում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին

Armenpress 10:57, 19 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբից արած հայտարարության մեջ նշվում է, որ ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող ապաստարաններ և զենքի պահեստներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am