Հիլարի Քլինթոնը հնարավոր Է համարել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումը

Armenpress 10:11, 19 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարուղար Հիլարի Քլինթոնը չի բացառում անցյալ տարվա ընդհանուր ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը: Սեպտեմբերի 18-ին այս մասին նա հայտարարել Է ԱՄՆ-ի Ազգային հանրային ռադիոյի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես չգիտեմ՝ կա արդյոք այդպես վարվելու սահմանադրական օրինաչափ ուղի»,- ասել Է դեմոկրատ Քլինթոնը, որն ընտրություններում տանուլ տվեց հանրապետական Դոնալդ Թրամփին, պատասխանելով համապատասխան հարցին:

Հաղորդավար Թերի Քրոսը կրկին տվել Է այդ հարցը՝ վերաձեւակերպելով այն եւ ներկայացնելով հիպոթետիկ իրադրություն, երբ պարզվում Է, որ ԱՄՆ-ի նախընտրական արշավի ընթացքին Մոսկվային վերագրվող միջամտությունն շատ ավելի խորն Է եղել, քան համարվում Է: «Ո՛չ, ես չԷի բացառի (քվեարկության արդյունքները վիճարկելու հնարավորությունը)»,- պատասխանել Է Քլինթոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am