142 երկրներ համաձայնեցին աջակցել ՄԱԿ-ի բարենորոգմանը

Armenpress 09:54, 19 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, ինչպես նաեւ եւս 137 երկրներ ՄԱԿ-ի բարենորոգման աջակցության հռչակագրում հայտարարել են Համաշխարհային կազմակերպության համակարգում կոնկրետ փոփոխությունների իրականացմանն իրենց օգնության մասին եւ կազմակերպության ղեկավար Անտոնիու Գուտերիշին կոչ են արել գլխավորելու բարենորոգումը: 10 կետից բաղկացած փաստաթղթի տեքստը զետեղված Է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք աջակցում ենք գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի համակարգում կոնկրետ փովոխությունների իրականացման գործում, որոնք նպատակամղված են հումանիտար օգնության, զարգացման եւ խաղաղ նախաձեռնությունների օժանդակման հարցերի գծով վերջինիս աշխատանքի համակարգման բարելավմանը»,- նշված Է փաստաթղթի կետերից մեկում:

Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայացել Է բարձր մակարդակի նիստ՝ նվիրված ՄԱԿ-ի բարենորոգմանը: Նիստին մասնակցել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն աջակցություն Է հայտնել կազմակերպության բարենորոգման բնագավառում գլխավոր քարտուղարի ջանքերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am