Իրանը հայտարարել է «բոլոր ռումբերի հոր» ստեղծման մասին

Armenpress 17:53, 16 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի օդա-տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը ստեղծել է 10 տոննա կշիռ ունեցող գերհզոր ոչ միջուկային ռումբ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում Presstv-ն:

«Այդ ռումբերը մեր տրամադրության տակ են: Դրանց կարելի է նետել Իլ ինքնաթիռներից և դրանք ունակ են մեծ ավերածություններ պատճառել»,- նշել է հրամանատարը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am