Լոնդոնի մետրոյի ահաբեկչության կապակցությամբ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Armenpress 14:33, 16 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի մետրոյի ահաբեկչության կապակցությամբ Դովերում 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sky News-ը:

«Ձերբակալությունը կարելի է բնութագրել որպես նշանակալի, և մենք գոհ ենք գրանցված առաջընթացից, սակայն հետաքննությունը դեռևս շարունակվում է ,և սպառնալիքը մնում է բարձ աստիճանի վրա», - հայտարարել է մետրոպոլիտենի ոստիկանության փոխտնօրենի օգնական Նեյլ Բասուն:

Ձերբակալված երիտասարդը հարցաքննության համար կտեղափոխվի Լոնդոն:

Նախօրեին պայթյուն էր որոտացել Լոնդոնի մետրոյի «Պերսոնս-գրին» կայանում, տուժել է 29 մարդ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am