Արազ Օզբիլիսը տեղափոխվել է «Բեշիկթաշ»-ի երկրորդ թիմ

Armenpress 13:08, 16 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղափոխվել է «Բեշիկթաշ»-ի երկրորդ թիմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանը շարունակաբար չի հայտավորվում է «Բեշիկթաշ»-ի հայտացուցակում: Օզբիլիսը այժմ էլ տեղափոխվել է ակումբի երկրորդ թիմի կազմ և մարզվում է անհատական ծրագրով:

Օզբիլիսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքս»-ում: 2012 թվականին նա տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան»: Եվս մեկ տարի անց նա տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», իսկ 2016-ին պայմանագիր է կնքել «Բեշիքթաշ»-ի հետ: 2012 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am