ՄՕԿ-ը չի երաշխավորում ծանրամարտի` 2024 թվականի խաղերում առկայությունը

Armenpress 12:21, 16 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն անդրադարձել է ծանրամարտը 2020 և 2024 թվականի Օլիմպիական խաղերում լինելու փաստին:

«Ծանրամարտ մարզաձևը կլինի 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Բայց երաշխիք չկա, որ այն կլինի 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է  ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Դոպինգային մի շարք սկանդալների հետո այժմ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան քննարկում է 10 երկրների` Հայաստան, Ռուսաստան, Չինաստան, Ղազախստան, Բելառուս, Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա զրկել առաջիկա աշխարհի առաջնության մասնակցությունից:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am