Երաշխավոր երկրները հայտարարել են Սիրիայում ապաԷսկալացման չորս գոտիների ստեղծման մասին

Armenpress 15:12, 15 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ որպես Սիրիայում հրադադարի Երաշխավորներ, հայտարարել են այդ երկրում ապաԷսկալացման չորս գոտիների ստեղծման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 15-ին այդ մասին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը՝ Աստանայում ելույթ ունենալով Սիրիայի իրադրության կարգավորման միջազգային հանդիպման լիագումար նիստում:

«Հայտարարում ենք 2017 թվականի մայիսի 4-ի հուշագրին համապատասխան Արեւելյան Գուտայում, Հոմսի նահանգի հյուսիսի առանձին մասերում, Իդլիբի նահանգում եւ հարեւան նահանգների (Լաթաքիայի, Համայի եւ Հալեպի) որոշակի մասերում, ինչպես նաեւ Սիրիայի հարավի առանձին շրջաններում ապաԷսկալացման գոտիների ստեղծման մասին»,-երաշխավոր երկրների համատեղ հայտարարության տեքստն ընթերցել Է Աբդռախմանովը՝ ամփոփելով Աստանայում կայացած միջազգային հանդիպման արդյունքները:

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ որպես երաշխավորներ, նաեւ ստեղծել են ապաԷսկալացման գոտիների համակարգող կենտրոն: «Երաշխավոր երկրներն իրանա-ռուսա-թուրքական համատեղ համակարգող կենտրոն են ստեղծում ապաԷսկալացման գոտիներում հսկողության ուժերի գործողությունների համաձայնեցման համար»,-նշել Է Աբդռախմանովը:

Ինչպես հայտնի Է դարձել, Սիրիային նվիրված նոր հանդիպումն Աստանայում կկայանա հոկտեմբերի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am