Շերը երգել Է Gap-ի գովազդում

Armenpress 11:08, 15 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ երգչուհի Շերը Future ռեփերի հետ համատեղ երգ Է կատարել Gap մակնիշի գովազդային տեսահոլովակի համար: Տեսագրությունը հրապարակվված Է բրենդի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դուետը երգել Է ամերիկյան Sly and the Family Stone խմբի 1968 թվականի ,Everyday Peopleե երգը: Տեսահոլովակում արտիստները հանդիպում են սպիտակ սանդուղքին, նստում միասին եւ կատարում լեգենդար թրեքի մի հատված: Gap-ն ամերիկյան ընկերություն Է եւ հագուստի մանրավաճառ, հիմնվել Է 1969 թվականին: Մակնիշի կենտրոնակայանը գտնվում Է Սան Բրունոյում (Կալիֆոռնիայի նահանգ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am