Գերմանիայում պայթուցիկի սպառնալիքի պատճառով թուրքական ավիաընկերության ինքնաթիռը տարհանվել է

Armenpress 17:33, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Քյոլն-Բոննի օդանավակայանից թուրքական Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը ռումբի սպառնալիքի պատճառով տարհանվել է: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Independent-ը՝ հղում կատարելով գերմանական Deutsche Welle-ին:

Վերջինիս փոխանցմամբ՝ տարհանումն իրականացվել է անծանոթ հեռախոսազանգից անմիջապես հետո:

Բոլոր 111 ուղևորներն ինքնաթիռից տարհանվել են: Ոստիկանությունն իրականացվում է որոնողական աշխատանքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am