Վենեսուելան հրաժարվում Է դոլարից նավթային գործարքներ կնքելիս. The Wall Street Journal
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի իշխանությունները նավթի վաճառականներին հայտնել են, որ երկրում այլես չի թույլատրվի նավթային գործարքների վճարումներ կատարել եւ ընդունել դոլարներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ :
Նավթային թրեյդերները, որոնք վենեսուելական նավթ են արտահանում կամ ներմուծում են նավթամթերքներ, արդեն սկսել են հաշիվները փոխադրել եվրոարժույթի, հայտնել Է հրատարակությունը: Սույն որոշումը պատասխանն Է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին: Վենեսուելայի նավթի նախարարությունը մեկնաբանություններ չի տվել հրատարակությանը:
Ըստ որում սեպտեմբերի 13-ին Վենեսուելայի նավթի եւ հանքային արդյունաբերության նախարար Էուլոխիո դել Պինոն, ում խոսքից մեջբերում Է արել Bloomberg գործակալությունը, նույնպես նշել Է, որ Վենեսուելան կարող Է նավթը վաճառել ոչ դոլարային արժույթով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ