Սերենա Ուիլյամսը ցուցադրել Է նորածին դստերը

Armenpress 10:42, 14 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ցուցադրել Է նորածին դստերը: Լուսանկարը նա զետեղել Է Instagram-ի՝ իր օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դիմավորեք Ալեքսիս Օլիմպիա Օհանյան Կրտսերին»,- գրել Է մարզուհին հրապարակման մեկնաբանության մեջ:

35-ամյա թենիսիստուհին դստերը ծննդաբերել Է սեպտեմբերի 1-ին: Նորածնի քաշը 3090 գրամ Է: Երեխայի հայրը ամերիկացի ինտերնետ-ձեռնարկիչ Ալեքսիս Օհանյանն Է՝ Reddit-ի հիմնադիրներից մեկը:

Այս պահին Ուիլյամսը գտնվում Է դեկրետային արձակուրդում: Նա պլանավորում Է վերադառնալ կորտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am