ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ

Armenpress 10:00, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն այն օրենքի նախագծերը, որոնց քննարկումը պատգամավորներն ավարտել են սեպտեմբերի 13-ի նիստի ընթացքում:

Սեպտեմբերի 13-ի նիստի ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ավարտել է մի շարք նախագծերի քննարկումը, որոնք սեպտեմբերի 14-ի նիստի ընթացքում կդրվեն քվեարկության առաջին ընթերցմամբ ընդունելու համար:

Այնուհետև պատգամավորները կշարունակեն քննարկել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի քննարկումն  անավարտ էր մնացել սեպտեմբերի 13-ի նիստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am