Ածխով բեռնված առաջին նավն ԱՄՆ-ից ժամանեց Ուկրաինա

Armenpress 13:38, 13 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում դեֆիցիտային ածխով բեռնված առաջին նավը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ժամանել Է Օդեսայի «Յուժնի» ծովային նավահանգիստ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Սեպտեմբերի 13-ին ժամը 02:15-ին Ocean Ambitious նավը կառանվել Է «Յուժնի» նավահանգստի փոխաբեռնման համալիրում: Նավում կա 62 հազար տոննա Էներգետիկական ածուխ ԱՄՆ-ից՝ «ՑենտրԷներգո» Էներգաարտադրող ընկերության համար»,- նշել են մամուլի ծառայությունում:     Ըստ որում «Յուժնի»-ում նշել են, որ առաջկա շաբաթում ձեռնարկությունը պլանավորում Է ընդունել եւս չորս նավ՝ ավելի քան 295 հազար տոննա ածխով: Ուկրաինան Էներգետիկական ածխի պակասություն Է զգում այն բանից հետո, երբ Կիեւը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի մարզի մի մասի եւ Լուգանսկի մարզի նկատմամբ: Այդ ածուխն օգտագործում են 14 ջերմային Էլեկտրակայններից (ՋԷԿ) յոթը եւ մի քանի ջերմաԷլեկտրակենտրոններ: Այդ յոթ ՋԷԿ-երից չորսը գտնվում են վերահսկվող տարածքում, երեքը՝ չվերահսկվող տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am