Մահացել Է Պետդումայի պատգամավոր Իրինա Եվտուշենկոն

Armenpress 11:25, 13 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 61-րդ տարում մահացել Է Պետդումայի պատգամավոր Իրինա Եվտուշենկոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սիբիրի պետական բժշկական համալսարանի կայքում, որտեղ քաղաքական գործիչը մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն Էր: Պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Իրինա Եվտուշենկոն 2016 թվականի սեպտեմբերին յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավոր Է դարձել Տոմսկի մարզից: Նա միջազգային գործերի կոմիտեի անդամ Էր եւ ներկայացնում Էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am