Հայաստանը երկրորդն Է ռուս ճանապարհորդների նախընտրած երկրների թվում

Armenpress 12:28, 12 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երկրորդն Է ռուս ճանապարհորդների նախընտրած երկրների թվում, իսկ ամենասիրված երկիրը Մոլդովան Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին պատմել Է Aviasales տուրիստական ծառայության PR-տնօրեն Յանիս Ձենիսը: Ընկերության մասնագետներն այս եզրակացություններին են հանգել՝ վերլուծելով Ռուսաստանից արտասահման ավիատոմսերի ամրագրումները: Եռյակը եզրափակում Է Վրաստանը:

Չորրորդ հորիզոնականը բաժին Է հասել Ուզբեկստանին, հինգերորդը՝ Ղրղզստանին: Ցուցակի թոփ-10-ում նվազման կարգով մտել են Ադրբեջանը, Բուլղարիան, Ղազախստանը, Բելառուսը եւ Ուկրաինան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am