Բյուրականի հրդեհի հետմարման աշխատանքներին ներգրավված է 128 փրկարար

Armenpress 17:06, 9 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում իրականացվող աշխատանքներում սեպտեմբերի 9-ին, ժամը 10:00-ի դրությամբ ներգրավված է 128 փրկարար ծառայող, 16 միավոր տեխնիկա և 9 օժանդակ տեխնիկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կա հրդեհի 3 ծխացող օջախ: Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում է հետախուզում:

Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 125 փրկարար ծառայող և 16 միավոր տեխնիկա:

Սահմանված է հերթապահություն. տարվում են հետմարման աշխատանքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am