Ոստիկանությունը հայտնաբերել է պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողին

Armenpress 15:55, 9 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10.20-ին, Արգել գյուղի 1-ին փողոցից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Դավիթ Գ.-ին, որը սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Գողության փորձ) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am