Մերկելի ընդդիմադիրները նրա վրա լոլիկներ են նետել

Armenpress 13:35, 9 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր, Քրսիտոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական դաշինքի ղեկավար Անգելա Մերկելին վրա նախընտրական միջոցառումների շրջանակում մեկ շաբաթում արդեն երկու անգամ լոլիկներ են նետել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մերկելի՝ Մակլենբուրգ կատարած այցի ժամանակ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցները սեպտեմբերի 8-ին սուլել են և լոլիկներ նետել կանցլերի վրա՝ բղավելով. «Հեռացի՛ր»:

Գերմանական Bild-ը գրում է, որ նմանօրինակ դեպք է պատահել նաև սեպտեմբերի 5-ին Հայդելբերգում: Անհայտ անձինք կարմիր պիջակ հագած Մերկելի վրա երկու լոլիկ են նետել:

Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am