«Իրմա» փոթորկից ավելի քան մեկ միլիոն մարդ Է տուժել. Կարմիր խաչ

Armenpress 10:05, 8 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել Է, որ Կարիբյան ավազանի կղզիների ավելի քան մեկ միլիոն բնակիչ Է տուժել «Իրմա» ավերիչ փոթորկից, եւս 26 միլիոնը գտնվում Է վտանգի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կազմակերպության տվյալներով՝ հուժկու փոթորիկը Բարբադոսում ավերել Է գրեթե բոլոր շենքերը եւ առանց Էլեկտրականության թողել Պուերտո Ռիկոյի բնակիչներին, ինչպես նաեւ զգալի ավերածություններ Է գործել Բրիտանական Վիրգինյան կղզիներում, Սեն Մարտեն, Սեն Բարտելեմի եւ Սենտ Քիտս եւ Նեւիս կղզիներում: Վերջին տվյալներով՝ փոթորիկը 10 մարդու կյանք Է խլել:

Կարմիր խաչը շուրջ 600 հազար շվեյցարական ֆրանկ Է տրամադրել բնակչությանն օպերատիվ օգնություն ցույց տալու համար, որը կարող Է տուժել փոթորկից: Ներկայում փոթորիկը շարժվում Է Հաիթիի կողմը: Այնուհետեւ դրա ճանապարհին կլինի Կուբան, իսկ հանգստյան օրերին այն կմոլեգնի ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում:

Լուսանկարը` AP


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am