8,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ

Armenpress 10:02, 8 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 8,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ Է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հայտնել Է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ նրա տեղեկատվության՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվում Էր շուրջ 482 հազար բնակչություն ունեցող Տուստլա Գուտիերես քաղաքից 202 կմ հարավ ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 94 կմ խորության վրա Էր:

Ինչպես նշում Է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը, երկրաշարժի հետեւանքով հաջորդ երեք ժամվա ընթացքում ալեկոծություն Է հնարավոր Մեքսիկայի, Կոստա Ռիկայի, Նիկարագուայի, Գվատեմալայի, Սալվադորի, Պանամայի, Հոնդուրասի եւ Էկվադորի ափերի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am