Հայաստանը եւ Ռուսաստանը սկսել են աշխատանքը ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի շրջանակներում

Armenpress 16:04, 7 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Աստրախանի մարզի Աշուլուկ զինափորձարանում «Մարտական համագործակցություն-2017» վարժանքների ընթացքում իրականացված հրաձգությունները Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ աշխատանքի առաջին կարեւոր փուլն են դարձել երկու երկրների հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի շրջանակներում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՀՀ զինված ուժերի ՀՕՊ-ի զորքերի հրամանատար գնդապետ Արմեն Վարդանյանը: «Դա ՀՕՊ-ի հայ-ռուսական տարածաշրջանային համակարգի առաջին գործարկումն Էր, քանի որ մենք միայն անցյալ տարի ենք վավերացրել բոլոր փաստաթղթերը, իսկ այս տարվանից սկսել ենք դրանց իրագործումը: Սա առաջին գործնական կիրառումն Էր»,-ասել Է նա:

Վարդանյանի խոսքով՝ Աշուլուկում մարտական հրաձգությունների ընթացքում զորախմբի համար բավականին բարդ իրադրություն Էր ստեղծված: «Կարելի Է ասել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի շրջանակներում հաշվարկների մարտական փոխգործակցության առաջին փուլը հաջող անցավ»,-ամփոփել Է Վարդանյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ-ի գլխավոր շտաբի պետ, Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, Հայաստանը եւ Ռուսաստանը որոշել են այն զորակազմը, որը ՀՕՊ-ի միավորված տարածաշրջանային համակարգի շրջանակներում գործելու Է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am