Կրթության պետական տեսչությունը լուծարվում է

Armenpress 13:23, 7 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով լուծարվում է Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությունը և նախատեսվում է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքին համապատասխան կարգավորել ԿԳՆ տեսչական մարմնի ստեղծման, լիազորությունների և գործառույթների իրականացման միջոցով վերահսկողության արդյունավետ իրականացման հետ կապված հարաբերությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սահմանվել են տեսչական մարմին ստեղծելու գործընթացում անհրաժեշտ հանձնարարականները: Ըստ նախագծի հիմնավորման, նոր ստեղծվող մարմինը հնարավորություն կստեղծի իրականացնել անհրաժեշտ պետական վերահսկողություն կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am