Կառավարությունն օպտիմալացնում է զինվորականներին թոշակների վճարման գործընթացը

Armenpress 11:43, 7 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն օպտիմալացնում է զինվորականներին թոշակների վճարման գործընթացը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ մինչ այժմ զինվորականների ու նրանց հավասարեցված անձանց թոշակները հաշվարկվում և վճարվում էին տվյալների առանձին բազայի միջոցով:

«Այժմ դրանք կհաշվարկվեն կենսաթոշակային ընդհանուր համակարգում և կվճարվեն «Հայփոստ» փոստային ազգային օպերատորի միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am