Ըմբիշ Հայկ Ասատրյանը կպայքարի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Armenpress 13:16, 5 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Ասատրյանը կպայքարի աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մեկնարկած աշխարհի պատանիների առաջնությունում 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Աստարյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը  (76 կգ) եւ Տիգրան Համբարձումյանը (85 կգ): Երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն որակավորման փուլից:

Լուսանկարը` UWW-ի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am