Հրապարակվել են iPhone 8-ի նոր գործառույթները

Armenpress 14:07, 4 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր iPhone-ում կարող են հայտնվել Siri ձայնային ասիստենտի կանչեր՝ պահելով արգելափակման կոճակը: Այս մասին իր Twitter-ում գրել Է անկախ մշակող Գիլիերմո Ռեմբոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծրագրավորողի խոսքով՝ նոր գործառույթի մասին ինքն իմացել Է HomePod միջադրման կոդն ուսումնասիրելուց հետո: Այս նորամուծությունը կապված Է այն բանի հետ, որ iPhone 8-ում կբացակայի Home կոճակը, որի միջոցով Էլ իրականացվում Է Siri-ի կանչը:

Օգոստոսի 31-ին Apple կորպորացիան սկսել Է նորույթների շնորհանդեսի հրավերների առաքումը, որը կկայանա սեպտեմբերի 12-ին: Բացի iPhone 8-ից, մամուլի ասուլիսում, ենթադրաբար կներկայացնեն երկու այլ սմարթֆոններ՝ iPhone 7s-ը եւ 7s Plus-ը: Բացի դրանից, պլանավորվում Է LTE-մոդուլով Apple Watch նոր ժամացույցի, 4K եւ HDR պահիչով Apple TV-ի շնորհանդեսը: Նաեւ հանգամանորեն ներկայացվելու Է iOS 11-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am