90 տարեկան հասակում մահացել Է բանաստեղծ Ջոն Էշբերին

Armenpress 10:42, 4 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 3-ին 90 տարեկան հասակում վախճանվել Է ավանգարդիստ բանաստեղծ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ջոն Էշբերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով բանաստեղծի մերձավորներին: Էշբերին մահացել Է Հուդզոն քաղաքի (Նյու Յորքի նահանգ) իր տանը: Մահը վրա Է հասել բնական պատճառների հետեւանքով:

1927 թվականին Նյու Յորքի նահանգում ծնված Էշբերին համարվում Է անցյալ դարի երկրորդ կեսի ԱՄՆ-ի կարեւորագույն բանաստեղծներից մեկը, որը շատ մեծ ազդեցությունն Է գործել ամերիկյան պոեզիայի վրա: Նա հանդես Է եկել նաեւ որպես գեղարվեստական քննադատ, արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունները թարգմանել Է անգլերեն:

Էշբերին բազմաթիվ պարգեւների, այդ թվում՝ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Է, որն ստացել Է իր «Ինքնանկար ուռուցիկ հայելում» (Self-Portrait in a Convex Mirror, 1975) վերտառությամբ բանաստեղծությունների ժողովածուի համար: Նրա ստեղծագործությունները թարգանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am