Մակրոնը միգրացիոն ճգնաժամի կարգավորման հատուկ դեսպանի պաշտոն Է հիմնել

Armenpress 17:04, 29 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնշանակելի հատուկ դեսպան, որն զբաղվելու Է միգրացիոն ճգնաժամի կարգավորման հետ կապված հարցերի լուծմամբ: Այդ մասին նա հայտնել Է օգոստոսի 29-ին՝ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների ամենամյա խորհրդակցության ժամանակ: «Ֆրանսիան առանձնակի կարեւորություն Է տալիս միգրացիոն խնդրին,-ասել Է Մակրոնը:-Այդ կապակցությամբ ես նշանակելու եմ այդ ոլորտում ճգնաժամի կարգավորման հատուկ դեսպան»: Նախագահը ճշտել Է, որ «դեսպանն զբաղվելու Է այն բոլոր բանակցությունների համակարգմամբ, որոնք կապված են միգրացիոն հարցերի հետ»: «Միգրանտներին ընդունելը մեր մարդասիրական պարտքն Է: Դա պատվի գործ Է»,-հայտարարել Է Մակրոնը՝ դիմելով Ելիսեյան պալատում հավաքված դիվանագետներին: Նրա խոսքով՝ «միգրացիոն խնդիրը դարձել Է այն գլխավոր մարտահրավերներից մեկը, որոնց վերջին տարիներին բախվել են բազմաթիվ երկրներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am