Գիտնականները հեղափոխական պատրաստուկ են հայտնաբերել քաղցկեղի եւ ինֆարկտի դեմ

Armenpress 15:50, 28 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել Է, որ կանակինումաբը միաժամանակ նվազեցնում Է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է The New England Journal of Medicine-ում, դրա մասին հակիրճ հայտնել Է The Guardian-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը, ներառյալ մահացու վախճանով դեպքերը, կանակինումաբի ներարկումներից հետո նվազում են 15 տոկոսով, իսկ արյունատար անոթների զուգահեռման անհրաժեշտությունը՝ 30 տոկոսով: Քաղցկեղով հիվանդությունը (մասնավորապես, թոքերի ուռուցքը) նվազել Է 75 տոկոսով: Վերջինի պատճառներն առայժմ պարզ չեն:

Հետազոտությունը կատարվել Է 2011-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակամիջոցում, դրան մասնակցել Է շուրջ 17,5 հազար մարդ: Մասնակիցների միջին տարիքը կազմել Է 61, նրանք բոլորը սրտամկանի ինֆարկտ են տարել: Կանակինումաբը մշակել Է Novartis ընկերությունը: Կատարված հետազոտությունը նույնպես ֆինանսավորել Է այդ ֆիրման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am