Սպիտակ տունը կարող Է կրճատել մշակութային փոխանակման ծրագրերով տրվող այցագրերի քանակը

Armenpress 10:27, 28 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում Է մշակութային փոխանակման ծրագրերով տրվող այցագրերի քանակի կրճատան հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Wall Street Journal հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ինչպես գրել Է հրատարակությունը, դա կվերաբերի նրանց, ովքեր ԱՄՆ են ժամանում ամռանն աշխատելու ծրագրերով: Այցագրերի թվի կրճատումը կվերաբերի նաեւ այն օտարերկրացիներին, որոնք դայակների եւ դաստիարակների ծառայություններ են մատուցում ամերիկյան ընտանիքներում այնպիսի ծրագրերեով, ինչպիսին au pair-ն Է: Նշվում Է, որ մշակութային փոխանակման ծրագրերով ԱՄՆ ժամանելու համար օտարեկրացիներն ստանում են J-1 այցագիր, որը ներառում Է մի շարք կատեգորիաներ, որոնցից ոչ բոլորն են ենթադրում աշխատելու անհրաժեշտություն: Մասնավորապես, ուսանողները նույնպես ստանում են J-1 այցագիր: Աղբյուրների խոսքով՝ փոփոխությունները նրանց չեն վերաբերի:

Պետդեպարտամենտը եւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մեկնաբանություններից ձեռնպահ են մնացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am