Ջրասույզները գտել են Կրասնոդարում ավտոբուսի՝ ծովն ընկնելու հետևանքով անհետ կորած տղամարդու դին

Armenpress 17:00, 26 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրասույզները գտել են տղամարդու դին, որը Կրասնոդարի երկրամասում ավտոբուսի ծովն ընկնելու պատահարի հետևանքով անհետ կորած էր համարվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փրկարար ծառայության ներկայացուցիչը:

Այդպիսով, վթարի հետևանքով զոհերի թիվը հասնում է 18-ի, նրանցից երկուսը ազգությամբ հայեր են: «Մենք գտել ենք նրա մարմինը: Հիմա նրան ջրից հանում են»,- ասել է գործակալության զրուցակիցը: Տղամարդու դին գտնելու տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել են նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային կառույցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am