Ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի առաջնությունում

Armenpress 11:08, 26 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազատ ոճի ըմբշամարտի մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 1/16 եզրափակչում կմրցի Ճապոնիան ներկայացնող Սոհսուկե Տակատանի հետ:

97 կգ քաշային Գեորգի Կետոևի մրցակիցը 1/16 եզրափակչում կլինի Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Ռեմի Ժանը:

Նախօրեին ազատ ոճի Հայաստանի հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am