ԶԼՄ-ները հայտնել են նոր iPhone-ի շնորհանդեսի օրը

Armenpress 16:32, 25 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի նոր սմարթֆոնի շնորհանդեսը, որը, հավանաբար, կստանա iPhone 8 անվանումը, կկայանա սեպտեմբերի 8-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Mac4Ever հրատարակությունը, որը մասնագիտացած Է ընկերության նորույթների մասին լուրերի բնագավառում: Վերջին ժամանակներս ստացվել են բազմաթիվ հաղորդումներ տարբեր աղբյուրներից՝ մատակարարներից մինչեւ բջջային գործարկուները, եւ ընդհանուր առմամբ կարելի պատկերացնել, թե ինչ տեսք կունենա Apple-ի նոր առաջատար սմարթֆոնը:

Սպասվում Է, որ iPhine 8-ը կստանա OLED-Էկրան՝ 5,8 դյույմ չափով եւ կդառնա ամենամեծն ամերիկյան ֆիրմայի սմարթֆոնների շարքում: Որպես ամենանկատելի նորույթներց մեկը նշվում Է Home կոճակի բացակայությունը. դրա գործառույթները կկատարի «վիրտուալ» կոճակը, որն Էկրանի մի մասն Է:

Վարկածներից մեկով՝ նոր հեռախոսը կօգտագործի օգտատերերի նույնականացման համար դեմքերի ճանաչման տեխնոլոգիա՝ Touch ID տեխնոլոգիայի փոխարեն, որը տիրոջը որոշում Է մատնադրոշմներով: Կան տվյալներ, որ հեռախոսը կհանդերձվի անհաղորդալար լիցքավորման տեխնոլոգիայով: Վերջապես, նորույթի գինը: Աղբյուրների տվյալներով՝ առաջատար սմարթֆոնի գները կսկսվեն 1000 կամ նույնիսկ 1100 դոլարից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am