Հայտնի է Կուբանում զոհված հայերի ինքնությունը

Armenpress 16:27, 25 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարի երկրամասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհերի նախնական անվանացանկը հրապարակվել է, որտեղ հայկական 2 ազգանուն կա: 17 զոհերի անվանացանկում կա Բուգուդյան Ս., Բուգուդյան Ա. ազգանունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոշոր պատահարը գրանցվել է օգոստոսի 25-ին Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրում: Նախնական տվյալներով` բանվորներով լի ավտոբուսը ջուրն է ընկել ճանապարհային երթեւեկության կանոնները չպահպանելու կամ արգելակների անսարքության պատճառով:

Ավելի վաղ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից հայտնել էին Կուբանում  զոհերի թվում երկու հայերի առկայության մասին: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am