Մահացել Է ամերիկացի կատակերգու Ջեյ Թոմասը

Armenpress 10:11, 25 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 69 տարեկան հասակում ուռուցքաբանական հիվանդությունից վախճանվել Է ամերիկացի կատակերգու, դերասան եւ ռադիոհաղորդավար Ջեյ Բրաունը, որը «Էմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Էր «Մերֆի Բրաուն» սերիալում (Murphy Brown, 1988-1998) խաղացած դերի համար: Օգոստոսի 24-ին այս մասին հայտնել Է The New York Daily News թերթը՝ վկայակոչելով դերասանի գործակալ Դոն Բուհվալդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստատեսությունում Թոմասի դեբյուտը եղել Է 1979 թվականին «Մորքը եւ Մինդին (Mork and Mindy, 1979-1981) սերիալում: Այդ ժամանակից ի վեր նա տասնյակ դերեր Է խաղացել սերիալներում եւ ֆիլմերում, հնչյունավորել մուլտֆիլմեր: 1989 թվականին Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել Է նրա անունով աստղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am