ԱՄՆ-ի պատժամիջոցները կմնան այնքան ժամանակ մինչև Ռուսաստանը չփոխի իր վարքագիծը. Ջեյմս Մեթիս

Armenpress 17:30, 24 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կմնան այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չփոխի իր վարքագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Բացի այդ, Մեթիսը նաև նշել է, որ ՌԴ-ը «ձգտում է միջազգային սահմանները վերաձևավորել ուժով», ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային և չի ընդունում 2014 թվականի՝ «Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am