Չինաստանը 750 մլն դոլար արժողությամբ ինստիտուտ Է կառուցում կիբեռանվտանգության ուսուցման համար

Armenpress 12:53, 24 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ձեռնամուխ Է եղել ինտերնետ-անվտանգության ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտացված ինստիտուտի շինարարությանը, նախագիծը գնահատվում Է 5 միլիարդ յուան (750 միլիոն դոլար), Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սինհուա գործակալությունը:

Ինստիտուտը կգտնվի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքի տնտեսական գոտում՝ 100 հեկտար տարածքում: Ինստիտուտի բացումն սպասվում Է 2019 թվականի հունիսին, միաժամանակ պրոֆեսիոնալ ուսուցում կարող Է անցնել մինչեւ 10 հազար մարդ: Ինստիտուտի շինարարությունը կատարվում Է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Ինտերնետ-անվտանգության եւ տեղեկատվայնացման հարցերի կենտրոնական ղեկավար խմբի աջակցությամբ: Չինաստանը մինչեւ 2027 թվականը պլանավորում Է կառուցել չորսից մինչեւ վեց նման ինստիտուտներ, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

2014 թվականին ինտերնետ-անվտանգության ոլորտում անհրաժեշտ մասնագետների թիվը հասել Է 700 հազարի, եւ վերլուծաբանների կարծիքով՝ 2020 թվականին այդ պահանջը կրկնակի կաճի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am