Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Armenpress 14:07, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 80 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզում ընթացող Աշխարհի առաջնությունում: Մեր ըմբիշը տեխնիկապես գեղեցիկ գոտեմարտ անցկացրեց և 10:1 հաշվով հաղթեց իրանցի Յոսեֆ Ղադերիանին:

Ավելի վաղ 59 կգ քաշային ըմբիշ Վազգեն Խաչատրյանը հաղթանակով էր մեկնարկել Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունում: Նա 1/16 եզրափակիչում 8:3 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովի նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am