Ըմբիշ Վազգեն Խաչատրյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Armenpress 12:54, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են աշխարհի առաջնության երկրորդ օրվա մրցումային պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 59 կգ քաշային ըմբիշ Վազգեն Խաչատրյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունում: Նա 1/16 եզրափակիչում 8:3 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովի նկատմամբ:

Ավելի ուշ պայքարը կսկսեն երկու ըմբիշներ` 66 կգ քաշային Կարեն Ասլանյանի մրցակիցը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի եգիպտացի Աբուհալիմա Մոհամեդ Աբուհալիմանի հետ: Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) կսկսի որակավորման փուլից, իսկ մրցակիցը Իրանը ներկայացնող Յոզեֆ Դադերիանին է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am