Ավտովթար Վրաստանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ /լրացված/

Armenpress 11:59, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից օգոստոսի 22-ին՝ ժամը 08:19-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյան) բախվել է տրակտորին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարինե Աբրահամյանը, 1952 թ. ծնված Անի Հակոբյանը, 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյանը տեղափոխվել են Քութաիսիի բազմաֆունկցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 1981 թ. ծնված Իրինա Աբաջյանը և Սուրեն Աբրահամյանը տեղափոխվել են Քութաիսիի Ինտերվենցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: 2000 թ. ծնված  Սոֆյա Մանուկյանը չի տուժել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am