Քվինսլենդի կենդանաբանական այգում հազվագյուտ սպիտակ կոալա Է ծնվել

Armenpress 11:38, 22 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում հազվագյուտ սպիտակ կոալա Է ծնվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Քվինսլենդի կենդանաբանական այգու ներկայացուցիչների խոսքով՝ կենդանու անսովոր գունավորումը հավանափար պայմանավորված Է մորից ժառանգած ռեցեսիվ (ետաճման) գենով:

Նորածին Էգին դեռեւս անուն չեն դրել, սակայն նա արդեն դարձել Է Համացանցի եւ կենդանաբանական այգու այցելուների սիրելին:

Փորձագետները նշում են, որ նման սպիտակ կոալային դյուրին չԷր լինի գոյատեւել վայրի բնության մեջ:

Քվինսլենդի Կենտրոնական համալսարանից Էկոլոգ Ալիսթեր Մալզերը նշում Է, որ վայրի բնության մեջ այդ կենդանիների նկատմամբ դիտարկումների վերջին քսան տարվա ընթացքում ոչ մի անգամ սպիտակ կոալա չի տեսել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am