Հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են պայքարը աշխարհի առաջնությունում

Armenpress 11:20, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն 59-66-80-130 կգ քաշային կարգերի ըմբիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանի առաջին մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովը: 66 կգ քաշային Կարեն Ասլանյանի մրցակիցը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի եգիպտացի Աբուհալիմա Մոհամեդ Աբուհալիմանի հետ: Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) կսկսի որակավորման փուլից, իսկ մրցակիցը Իրանը ներկայացնող  Յոզեֆ Դադերիանին է:

Նախօրեին 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել էր աշխարհի եռակի չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am